Հանրահայտ ու տաղանդաշատ դերասանուհի Գայանե Մկրտչյանի տարեդարձն է։ Դպրոցական տարիներն ապագա դերասանուհին անց է կացրել Խ․ Աբովյանի անունը կրող թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Դպրոցին զուգահեռ թատերական խմբակ հաճախող Գայանեն հետագայում հենց դերասանի մասնագիտությունն էլ ընտրել է։
Նա այն արտիստներից է, ով նախ հանդես է եկել որպես դերասանուհի, ապա նոր միայն մասնագիտական կրթություն ստացել։ Գայանե Մկրտչյանը խաղացել է Պատանի հանդիսատեսի թատրոնում։
Նա հանդես է եկել նաև ֆիլմերում, հեռուստաներկայացումներում, ինչպես նաև սերիալներում։ Գ․ Մկրտչյանին հեռուստադիտողը հատկապես սիրեց ընտանեկան տարատեսակ իրավիճաներ ներկայացնող հեռուստանախագծերի շրջանակներից։
Նա կարողանում էր հմտորեն ներկայացնել տարբեր բնավորությունների և հոգեբանության տեր անձանց՝ հրաշալի մտնելով դերի մեջ։
Գայանեն ամուսնացած է և ունի գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք։ Նրա ամուսինը ևս արվեստագետ է, սակայն նրանց զավակներն ընտրել են արվեստից բոլորովին հեռու մասնագիտություն, ինչը ծնողները միանգամայն օրինաչափ են համարում։