Հանրահայտ երգչուհիներից Սիլվա Հակոբյանը նշում է իր հոբելյանական երեսուներեք տարին։ Նա երեսուներեք տարեկանում ունի բավականին հաջողակ երգչուհու կարիերա և հաջողված անձնական կյանք։
Սիլվան խոստովանում է, որ տարիներն անցնում են շատ արագ, իր շուրջն ամեն ինչ փոխվում է, իսկ ինքը շարունակ մնում է նույնը։
Երգչուհին ընտանիք է կազմել իր վաղեմի ծանոթ, երբեմնի համադասարանցի Նորայր Մանուկյանի հետ։ Սիլվան այդ հանդիպումն ու կապը կանխորոշված է համարում։
Սիլվան պատմում է, որ մի օր ինքը որոշել է կապ հաստատել իր Վայքի դասընկերների հետ, որոնց կարոտել էր։
Այլ անունով օգտատիրոջ համարից գրել է Նորայրին, ներկայացել, ապա խնդրել, որ իրեն օգնի համադասարանցիներին համախմբելու համար։
Համադասարանցիների համատեղ հավաքի ժամանակ հետաքրքիր զրույց է ծավալվել, որի ժամանակ Սիլվան հասկացել է, որ ինքն ու Նորայրը շատ ընդհանրություններ ունեն։
Ի վերջո ըկերական հարաբերությունները հանգել են սիրո, ապա՝ ամուսնության։ Սիլվան այժմ ունի ներդաշնակ ընտանիք ու հրաշալի բալիկ։