Սիրված հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը կլինիկական մահ է տարել

Հայտնի հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը վերջապես որոշեց բարձրաձայնել իր հետ պատահածի մասին։ Երեք ամիս առաջ Փայտյանը դժվարին օրեր է անցկացրել հիվանդանոցում, կյանքի ու մահվան պայքար մղել ու հաղթել այն պատերազմում, որն ինքն ու բժիշկները մղում էին հանուն կյանքի և․․․ կյանքի համար։

Թերի բուժված թոքաբորբը հեռուստամեկնաբանին հասցրել էր վերակենդանացման բաժանմունք և նույնիսկ  կլինիկական մահվան պատճառ դարձել։ Գայանե Փայտյանի գրիչը կարող է միայն այդքան իրական պատկերներ ստեղծել ընթերցողի երևակայության մեջ՝ ստիպելով ապրել այն փորձությունը, որի միջով պատվով անցավ Գայանեն։

Այդ օրերին Փայտյանի միակ զբաղմունքը դիմացի պատի ժամացույցին նայելն էր,և ինչպես ինքն է նշում աշխարհում ՝ամենադանդաղը վերակենդանացման բաժանմունքի ժամացույցներն են աշխատում։

Գայանե Փայտյանը, ով սիրված հեռուստամեկնաբան է , հրաշալի կին և մայր և ում ձայնը հեշտ է տարբերել հազարների մեջ, նշում է , որ հիմա լավ գիտի կյանքի ու ապրելու արժեքը, որովհետև սահմանաբաժանումից է եկել։

Գայանեն իր խոնարհումի խոսքն է հղել նաև բժիշկներին, ովքեր բռնեցին նրա ձեռքը, ուժ տվեցին, անհնարը հնարավոր դարձրեցին և ի ուրախություն բոլորիս՝ նրան իր գեղեցիկ ընտանիք վերադարձրեցին՝ ստեղծագործելու  ու աշխատելու եռանդով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!