Սիրված երգչուհի Էմմիի ծննդյան օրն է․ մանրամասներ երգչուհու մասին

Սիրված երգչուհի Էմմին այսօր բոլորում է ծննդյան երեսունյոթ տարին։ Երգչուհին ծնվել ու մեծացել է մշակութային ընտանիքում, որտեղ իշխել է գեղարվեստը՝ քանդակագործությունը, նկարչությունը, երգարվեստը։

Երգչուհու հայրը տաղանդաշատ քանդակագործ, նկարիչ Դավթի Բեջանյանն է, ով բավականին վաղ հեռացավ կյանքից՝ անավարտ թողելով իր նպատակների ու երազանքների մեծ մասը։

Երգչուհու մայրը՝ Նադեժդա Սարգսյանը, ևս վաղ հեռացավ։ Երգչուհին այժմ ունի գեղեցիկ ընտանիք, երկու տղա զավակ։

Էմմին ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում, սակայն հաճախ է հրապարակումներով խոստովանում, որ կարոտում է հայրենիքը։

Էմմիի երաժշտական կարիերան սկսվել է «Հայաստան» երգի ձայնագրումով։ Դրան հաջորդել են տարատեսակ ու բազմաթիվ ձայնագրություններ, որոնք ապահովել են երգչուհու անունն ու տեղը ժամանակի տաղանդավոր երգիչների կողքին։

Էմմին ժամանակին մեծ հաջողությամբ մասնակցել է նաև միջազգային հեղինակավոր մրցույթների՝ բավականին բարենպաստ դիրքեր գրավելով դրանց շրջանակներում։ Երգչուհին ունի նաև արտասահմանցի գործընկերների հետ համագործակցելու հաջող փորձ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!