Սիրված երգչուհի Գոհար Հովհաննիսյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Սիրված երգչուհի Գոհար Հովհաննիսյանն այսօր բոլորում է ծննդյան քառասուն տարին։ Գոհարը ծնունդով Երևանից է։ Նա սովորել է Ավ․ Իսահակյանի անունը կրող դպրոցում։

Դպրոցական տարիներին ուսմանը զուգահեռ հաճախելով Անդրանիկի անունը կրող երգ ու պարի ազգագրական համույթ, Գոհարը դեռ ութ տարեկանից սերտորեն կապվել է ազգագրական մշակույթին։

Իր հետագա գործունեության ընթացքում նա հենց ազգագրական երգը ներկայացնելով էլ զբաղվել ու զբաղվում է։ Չնայած դպրոց ընդունվելուց հետո սովորել է Երևանի Հիդրոմելիորատիվ քոլեջում՝ ստանալով ջրային ռեսուրսների ինժեների մասնագիտություն, բայց սրտի թելադրանքով հետո սովորել է Ջազային ու էստրադային պետական քոլեջում։

Այդտեղ ժողովրդական երգարվեստ ուսումնասիրելուն զուգահեռ ուսանել է նաև Ջիվանու աշուղական դպրոցում։ Գոհարն ամուսնացել է մասնագիտությամբ երաժիշտ Գուրգեն Թամրազյանի հետ։ Գուրգենը մասնագիտությամբ դհոլահար է։

Գուրգենը նաև մանկավարժական գործունեությամբ է զբաղվում՝ դասավանդելով Նորքի հայորդաց տանը։ Նա նաև նվագակցում է տիկնոջը։ Նրանք ունեն հրաալի զավակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: