Տաղանդաշատ, ինքնատիպ ու սիրված երգչուհի Բելլա Դարբինյանի տարեդարձն է։ Երգչուհին կդառնար ութսունվեց տարեկան։ Բելլան ծնունդով Վանաձորից է, որը նախկինում Կիրովական անունն է ունեցել։
Բելլան մանկուց երազել է ֆիզիկոսի մասնագիտության մասին, սակայն դեռ փոքր տարիքից նրա մոտ նկատելի է եղել երաժշտական բացառիկ տաղանդն ու լավ ձայնը։ Նա շուտով գնացել է երգարվեստի ոլորտում կայանալու ճանապարհով։
Սկզբում Բելլան Ռոմանոս Մելիքյանի անունը կրող երաժշտական ուսումնարանում ուսանելուց, այն ավարտելուց հետո ընդունվել է Կոնսերվատորիա՝ ուսանելով Տաթևիկ Սազանդարյանի դասարանում։
Հետագա տարիներին Բելլան իր ուսումը շարունակել է Մոսկվայում՝ մեծ հաջողությունների հասնելով։ Նա հանդես է եկել որպես մենակատար՝ նվաճելով լավագույն մենակատարներից մեկը լինելու պատիվը։
Սիրված երգչուհին տառապում էր կոկորդի քաղցկեղից, որն էլ նրա վախճանի պատճառն է դառնում։ Սիրված երգչուհին վախճանվում է վաթսունինը տարեկան հասակում։ Նրա կատարմամբ երգերը մինչ այսօր էլ հնչում և հաճույքով լսվում են։