Սիրված երգիչներից Սևակ Ամրոյանը այսօր բոլորում է ծննդյան երեսունմեկ տարին։ Սևակը մեր երգրավեստի ծանրակշիռ, հավասարակշռված, խաղաղ ու հաստատուն կերպարներից է, ով առանց աղմուկի և ավելորդ ուշադրության իր գործն է անում։
Սևակը ծնունդով մայրաքաղաքից է։ Նա դպրոցական տարիներին ուսումնառություն է ստացել Պռոշյանում։ Դպրոցիցի հետո ժամանակը տրամադրել է երաժշտությանը՝ նախ ուսանելով աշուղական դպրոցում, ապա նաև Կոնսերվատորիայում։
Սևակի երգացանկի ստեղշագործություններից շատերը հենց աշուղական բնույթի գործեր են։ Սևակին հայկական միջավայրում ճանաչել ու սիրել են նախ և առաջ երաժշտական հեռուստանախագծերում հանդես գալու առիթով։
Երիտասարդ երգիչը դեռևս ընտանիք չի կազմել։ Նա անձնական թեմայով բոլոր տեսակի խոսակցություններից խուսափում է։ Իր ծննդյան օրը Սևակը սիրում է անց կացնել ծնողների հետ, նրանց, որոնց պարտական է իր ծնունդի համար։
Սևակը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարբեր նախագծերի ու կատարումների շրջանակներում։ Նա ունի ուղենշված հատուկ ճանապարհ, որով մինչ այսօր ընթանում է անխախտ կերպով։