Սիրված երգիչ Կարեն Ասլանյանը գեղեցիկ երգ է ներկայացրել․ Սիրո երգը

Սիրված երգիչներից Կարեն Ասլանյանը ակտիվորեն վերսկսել է նոր գործերի մշակումն ու հանրայնացումը։ Նա գեղեցիկ երգ  է ներկայացրել, որը դարձյալ սիրային թեմատիկայուվ է։ Երգը վերնագրված է Սիրո Երգը։

Երգը ռիթմիկ ու հաճելի ընթացք ունեցող ստեղծագործություն է։ Այն ներկայացվում է բավականին զվարճալի տեսահոլովակի զուգակցությամբ։ Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։ Տեսահոլովակում հանդես են գալիս բոլորիս ծանոթ ու հայտնի դերասաններ։

Տեսահոլովակն ունի սցենար, ըստ որի փեսացուն մտերիմների հետ գնում է սիրելիի տուն՝ նրա ձեռքը խնդրելու։ Դրվագները շատ արագ փոփոխվում են։ Հարսանիքից հետո փեսացուին արդեն տեսնում ենք հիվանդանոցում՝ սռաջնեկի ծնունդին սպասելիս։

Տեսահոլովակի վերջին հատվածում ամուսիններն արդեն ծերացել են։ Փեսացուի դերում հանդես է գալիս հենց Կարեն Ասլանյանը։ Երգի երաժշտության ու խոսքերի հեղինակն Արման Անտոնյանն է։

Կ․ Ասլանյանի հերթական  գեղեցիկ գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!