Սիրված երգիչ Ազատ Աբրահամյանը նոր, անչափ գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ ահա թե ում է նա այդ երգը նվիրել և ինչու

Սիրված երգիչներից Ազատ Աբրահամյանը նոր գործ է ներկայացրել իր երգարվեստի սիրահարների դատին։ Երգը Երևանի մասին է։ Երգիչն այս գործում ևս հավատարիմ է մնացել իր նախընտրելի ոճին։ Հատկանշական է, որ Ազատ Աբրահամյանը յութուբյան տեսահոլովակին կից գրել է հետևյալը․

«Մայրս երազում էր ինձ կրկին տեսնել բեմահարթակին. խոստացել էի, չհասցրի։

— Վերադառնալու եմ, մամ:

Նոր երգս մորս եմ նվիրում, նրա հիշատակին։ Էս հոլովակով՝ ընկերս, բոլոր երգերիս ռեժիսոր ու պրոդյուսեր՝ Դավիթ Գրիգորյանը) հերթական թանկ նվերն ինձ պարգևեց՝ ևս մեկ կլոր տարեդարձիս։ Առաջինը՝ «Հին Իմ Էրևան»-ն էր:

Տասը տարի անց՝ «Իմ Խելառ Հուշերի Էրևան»- ը: Չգիտեմ, զուգադիպություն է,թե օրինաչափություն,բայց երախտապարտ եմ Դավիթին,ընկերոջս: Շնորհակալ եմ՝ Արսեն Մանուկյանին և Գևորգ Համբարձումյանին։

Ընկերներիս, մտերիմներիս, ծանոթ-անծանոթներիս, հարազատներիս, մարդկանց՝ ներկայացնում եմ նոր երգս. սիրով ու ժպիտով եմ ներկայացնում։ Հաճելի դիտում, սիրենք՝ մեզ ու մերոնց, մերը: Սիրով՝ Ձեր»։

Понравилась статья? Поделиться с друзьями: