Սիրված դերասան Սամվել Թոփալյանն ուշագրավ կադրեր է հրապարակել կիրակնօրյա ընտանեկան հանգստից

Սիրված դերասաններից Սամվել Թոփալյանն ընտանիքի՝ տիկնոջ ու երկու երեխաների, ինչպես նաև ընկերական մտերիմ շրջապատի հետ կիրակնօրյա հանգստյան օրն անց է կացրել քաղաքից դուրս։ Արվեստասեր ընկերները մեկնել են Տավուշի մարզ։

Նրանք այցելել են Մակարավանք, որը Հայաստանի պատմական գեղեցիկ հնավայրերից է։ Ընկերները Մակարավանքի հարակից վայրում՝ բնության գրկում, լավ ժամանակ են անցկացրել։ Իրենց գեղեցիկ ժամանցից տարբեր կադրեր է իր սոցհարթակում տեղադրել Սամվել Թոփալյանը։

Նա իր տիկնոջ՝ Սոնա Դավթյանի հետ սիրառատ ու ջերմ լուսանկար է տեղեդրել՝ այն վերնագրելով տերյանական հայտնի ձևակերպմամբ՝ «Ես եմ, դու ես»։ Նշենք, որ Սոնան երկու մասնագիտություն ունի․ պարուհի է և սոցիալական ոլորտի մասնագետ։

Սամվելը նաև իր տղայի և դստեր հետ է ուշագրավ լուսանկար տեղադրել, որն էլ «Նրանք» է վերնագրել։ Լուսանկարում հայրը զավակների հետ պառկած է խոտերի մեջ։

Սամվելի զավակներից դեռևս միայն ավատ որդին է դպրոցական, դստրիկը դեռ փոքր է դպրոցական տարիքից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!