Սիրված արտիստներից Նիկոլայ Եղիազարյանը մեր այն հայտնի կերպարներից է, ով ունի շատ սիրուն ընտանիք։ Նիկոլայն այնքան էլ ակտիվ չէ սոցհարթակում, փոխարենը բավականին ակտիվ է արտիստական հարթակում։
Հայտնի արտիստին հաճախ կարելի է տեսնել նոր հեռուստասերիալներում ու հեռուստանախագծերում։ Նա վերջերս խոսել էր իր հայրիկի ցավալի կորստի մասին։ Դերասանի համար դա մեծ ու անամոք ցավ է։
Հոր կորստից մի քանի ամիս անց լուսյ աշխարհ է եկել Նիկոլայի երկրորդ տղան, որին նա հոր անունով է կոչել՝ Ռուբեն։ Հատկանշական է, որ Նիկոլայը հոր անունով է կոչել նաև առաջնեկին՝ դստերը՝ Ռուբինա։
Նա հիշում է, թե հայրն ինչ երանությամբ էր խաղում և ուրախանում փոքրիկ Ռուբինայի հետ, հետո ափսոսում է, որ նա այդպես էլ չկարողացավ տեսնել ու խաղալ իր անունը կրող տղա թոռան՝ կրտսեր Ռուբենի հետ։
Նիկոլայն ամուսնացած է Էլենի հետ։ Էլենի ու Նիկոլայի գեղեցիկ ընտանիքն արդեն չորս տարեկան է։