Սիրված դերասան Նարեկ Հայկազյանը հայտնել է ցավալի անձնական կորստի մասին

Քիչ առաջ հանրահայտ ու սիրված դերասան Նարեկ Հայկազյանն իի սոցհարթակում մեծ ցավով տեղեկացրել է, որ կյանքից հեռացել է իր սիրելի պապիկը՝ Աշոտ Հայկազյանը։ Աշոտ Հայկազյանը մեր ժամանակների ամենից տաղանդավոր քանդակագործ անիմալիստներից է։

Նա հայտնի է իր ինքանտիպ կտավներով, ձեռքի աշխատանքներով։ Մեծ արվեստագետի թոռնիկը՝ տաղանդավոր արտիստ Նարեկ Հայկազյանը պապիկի մահվան մասին գրել է հետևյալը․

«Սիրելի ընկերներ և հարազատներ, մեծ ցավով տեղեկացնում եմ, որ մահացել է իմ սիրելի պապիկը՝ մեծ արվեստագետ, քանդակագործ-անիմալիստ Աշոտ Հայկազյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 27-ին ժամը 17:00-ից «Եդեմ» սգո սրահում: (Խաչիկ Դաշտենց 68/1)
Հուղարկավորությունը՝ Հուլիսի 28-ին ժամը 14:00-ին»։

Նշենք, որ Աշոտ Հայկազյանը նաև հայտնի արտիստուհի, նկարչուհի Նարե Հայկազյանի հայրն է։ Նրա կինը Ջուլիետ Մատինյանն է, ով նույնպես արվեստի ոլորտից է եղել, դերասանուհի, ռեժիսոր և արձակագիր, ով կյանքից հեռացել է 2000 թվականին։

Понравилась статья? Поделиться с друзьями: