Սիրված դերասան Ալեքսանդր Խաչատրյանը հայտնի է ֆիլմերից ու հեռուստաներկայացումներից։ Դերասանն արդեն յոթանասուներեք տարեկան է, սակայն հաջողությամբ ու ակտիվորեն զբաղվում է դերասանական արվեստով։
Ալեքսանդր Խաչատրյանը սովորել է Գ․ Սունդուկյանի անունը կրող թատերական ակադեմիային կից գործող դերասանական ստուդիայում, իսկ դերասանի ուղին սկսել է դիպվածով։ Նա այնուամենայնիվ այդպես էլ չստացավ դերասանաի դիպլոմ։
Նա իր դերասանական կարիերան սկսել է պատահականությամբ մի դերակատարի բացակայության պայմաններում դերակատարման առաջարկություն ստանալով։ Դրանից հետո շարունակվել է դերասանի ուղին։
Դերասանը կյանքի հանգամանքների բերումով ժամանակին դերասանական ուղին ընդհատելու և հայրենիքից հեռանալու որոշում է կայացնում, իսկ դրսում զբաղվում է ոսկերչությամբ, սակայն շուտով դարձյալ վերադառնում է հարազատ միջավայր։
Դերասանի ընտանիքը ևս արտիստական է։ Նրա կինը տաղանդաշատ ու ինքնատիպ դերասանուհի Ալիս Կապլանջյանի հետ։ Ալիսը ևս Թատերական ինստիտուտում է սովորել, իսկ հետո աշխատել է Գ․ Սունդուկյանի անվան թատրոնում։