Սիրված դերասանուհի Կարինե Բուռնազյանի ծննդյան օրն է․ մանրամասներ կյանքից շուտ հեռացած սիրված արտիստուհու մասին

Սիրված ու հանրահայտ արտիստուհի Կարինե Բուռնազյանը կբոլորեր ծննդյան վաթսուներեք տարին։ Նա շուրջ երկու տարի առաջ լքեց այս աշխարհը։ Կարինեն համավարակային հիվանդության պատճառով վախճանված անձանցից է։ Հիմա և դեռ երկար Կարիներին կհիշեն իր կերպավորած ինքնատիպ ու խարիզմատիկ դերակատարումների համար։

Կարինեն դպրոցական տարիների ուսումնառությանը զուգահեռ երաժշտական յոթամյա կրթություն է ստացել Չայկովսկու անունը կրող դպրոցում՝ ավարտելով դաշնամուրային դասարանը։

Կարինեն շատ վառ կերպար էր նաև իրականում։ Նա իր կյանքը ևս գեղեցիկ, վառ ու արտիստիկ էր ապրում՝ կարևորելով գեղեցիկն ու մշակույթը։

Մի առիթով Կարինեն խոստովանել է, որ ուսանողության տարիներին նրա դերասանական կարողությունների զարգացման գործում մեծապես ազդել է Խ․ Աբրահամյանի գործոնը, ում կուրսում նա սովորել է Թատերական ինստիտուտում ուսանելու տարիներին։

Իր մասնագիտական գործունեության տարիներին Կարինեն հաջողությամբ հանդես է եկել ոչ միայն հայաստանյան բեմերում, այլև արտերկրի թատերական բեմերում՝ հյուրախաղերով հանդես գալով Եվրոպայում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!