Սիրված դերասանուհի Արաքսյա Մելիքյանը նորություն ունի․ մանրամասներ

Սիրված արտիստուհի Արաքսյա Մելիքյանը վերջին շրջանում հանդես էր գալիս առավելաբար թատրոնի բեմահարթակից՝ չերևալով հեռուստատեսությամբ, մինչդեռ նրան արվեստասեր հասարակությունը ճանաչել ու սիրելի է հիմնականում հեռուստանախագծերի, սերիալների շնորհիվ ու միջոցով։

Արաքսյան նորություն ունի մասնագիտական ասպարեզում, քանի որ սկսել է հանդես գալ հեռուստատեսությամբ ցուցադրվող նոր սիթքոմում։ Դերասանուհին խոստովանել է, որ որոշակի վախով է ընդունել «Բլբուլյանները» սիթքոմում հանդես գալու առաջարկը։

Հետագայում աշխատանքային գործընթացը ցույց է տվել, որ իր վախերն անտեղի են, իսկ թիմն ուղղակի արտակարգ է դերասանուհու կարծիքով։ Նա կերպավորում է Բլբուլյան  եղբայրներից մեկի տիկնոջը։

Այս փուլում Արաքսյան, բացի թատերկանա ներկայացումները, ներգրավված է նաև միջազգային փառատոններում, և լուրջ ակնկալիքներ կան նաև այդ նախագծից։

Դերասանուհին խոստովանել է նաև, որ վերջին մի քանի ամիսներին գերխիտ գրաֆիկով ու նյարդային լարվածությամբ է աշխատել, սակայն իր աշխատանքից հաճույք է ստացել, քանի որ աշխատանքը սիրելու պարագայում դրա պտուղները քաղցր են լինում։

Понравилась статья? Поделиться с друзьями: