Սիրված դերասանուհի Աիդա Բաբաջանյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Սիրված ու հանրահայտ դերասանուհի Աիդա Բաբաջանյանն այսօր նշում է ծննդյան վաթսուներեք տարին։ Դերասանուհին ծնվել է Վրաստանի Ախալցխա բնակավայրում, նախնական արտիստական կրթությունը ստացել է Վրաստանի մայրաքաղաքի խորեոգրաֆիայի ուսումնարանում։

Աիդան ուսանողության տարիներին ներգրավված է եղել Փալիաշվիլու անունը կրող օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ներկայացումների մեջ, ապա Պ․ Ադամյանի անունը կրող թատրոնում որպես դերասանուհի է աշխատել։

Դերասանուհին 1996 թվականից տեղափոխվել և ապրում է Երևանում։ Տեղափոխվելուց մեկ տարի անց Աիդան արդեն Սունդուկյանի անունը կրող թատրոնի դերասանուհի էր։ Ներգրավված է եղել բազմաթիվ ներկայացումներում։

Մինչ այսօր էլ հաջողությամբ հանդես է գալիս հեռուստասերիալներում։ Արժանացել է բազում պատվոգրերի և մրցանակների։ Ամուսնացած է, ունի գեղեցկուհի դուստրեր։ Դերասանուհու աղջիկները՝ Յանան և Անգելինան, ունեն իրենց ընտանիքները։

Անգելինան տարիներ առաջ, երբ դեռ նոր էր նրա ընտանիքը Հայաստան տեղափոխվել՝ 1997 թվականին, արժանացել է գեղեցկուհու պատվավոր տիտղոսի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!