Սիրված դերասանուհի Սաթնիկ Հազարյանի տղան արդեն շրջանավարտ է։ Սաթենիկի տղայի անունն Ալեն է։ Ալենը հետաքրքրված է նորագույն տեխնոլոգիաներով։
Այս տարի Ալենն ավարտել է հիմնական դպրոցը՝ թևակոխելով նոր ուսումնական շրջան։ Սաթենիկը ներկա է եղել որդու ավարտական միջոցառմանը։
Միջոցառումը տեղի է ունեցել Արքայաձոր ռեստորանային համալիրում։ Արտիստուհին ուրախ լուսանկարներ է տեղադրել ռեստորանի կանաչապատ բակից իր և տղայի մասնակցությամբ։
Նշենք, որ Սաթենիկը մեծ էներգիա ունեցող մայրիկներից է, ով կարողանում է միաժամանակ հանդես գալ դերասանուհու և հաղորդավարուհու կերպարներում, ինչպես նաև մնալ լավ ու հոգատար մայրիկ։
Սաթենիկը մեկ տղայի և մեկ դստրիկի մայրիկ է։ Նրա դստրիկը՝ Լյուսին, այս տարի է առաջին անգամ դպրոց մուտք գործել՝ ավարտելով առաջին դասարանը, իսկ տղան արդեն ավարտում է։
Լյուսին, ի տարբերություն եղբոր, ավելի շատ մշակութային հակումներ ունի։ Նա նույնիսկ արդեն հասցրել է հանդես գալ ֆիլմում։