Սիրուշոն և Ավետը նոր երգ են ստեղծում․ ուշագրավ հատված նրանց համատեղ աշխատանքային պրոցեսից

Երգչուհի Սիրուշոն շարունակում է աշխատանքային գործունեությունը և զուգահեռ ակտիվություն ցուցաբերում սոցհարթակներում, որտեղ հետևորդներին հաղորդակից է դարձնում առօրյա և աշխատանքային անցուդարձին։

Ինչպես հասկանալի է դառնում երգչուհու հրապարակումներից՝ վերջինս չափազանց մեծ զբաղվածություն ունի, չի զլանում կիսվել առօրյայով, տպավորություններով և կարծիքներով։

Այս անգամ երգչուհին ցույց է տվել աշխատանքային պրոցեսից որոշ հատվածներ։ Երգչուհու հանրայնացված հոլովակում տեսանելի է, որ նա այս անգամ աշխատում է Ավետ Բարսեղյանի հետ և կարծես թե նրանք նոր երգ են ստեղծում և ստացվում է, որ հրաշալի մի ստեղծագործություն արդեն ճանապարհին է և առաջիկայում կհանձնվի երկրպագուների դատին։

Սիրուշոն և Ավետը աշխատում են Ավետի աշխատասենյակում, նրանք ընկղմված են աշխատանքի մեջ։ Հոլովակում Սիրուշոն բարձրաձայն մտածում է և փորձում նոր երգի համար բառեր գտնել։

Նրանց հանատեղ աշխատանքային պրոցեսից մի փոքրիկ հատված կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!