Սիրուշոն շարունակում է ակտիվ լինել։ Նա բազմիցս խոսել է իր հայրենասիրության մասին և հայրենասեր քաղաքացու կենդանի օրինակ եղել և շարունկում է լինել։
Երգչուհին շատ անգամ է հայտարարել, որ քաղաքականությունից հեռու է, սակայն որքանով է նրան հաջողվում քաղաքականությունից մնալ հեռու, երբ ընտանիքում քաղաքական անձ կա, այդ մասին նա երբեք չի խոսում։
Այս անգամ երգչուհին համացանցային իր տիրույթում կոչ է արել միանալ ջահերով երթին։
Նա հրապարակմանը կցել էր «Ոչ թուրքմացմանը» հեշթեգը, այնուհետև ժամեր անց կիսվել էր արխիվային կադրերով, որտեղ ինքը արտասահմանյան հայտնի բեմերից մեկում ելույթ է ունենում և վերևից իջնում է Ծիծեռնակաբերդի հուշակոթողի պատճեն և դրան են մոտենում մի շարք տղամարդիկ՝ վառված ջահերը ձեռքներին։
Կադրերին Սիրուշոն կցել է հետևյալ գրառումը․ «Ջահերով երթի ոգին ու գաղափարը տեղափոխել էինք աշխարհի ամենահեղինակավոր բեմերից մեկը 2014թ.»։