Սիրուշոն ուշագրավ կադրեր է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես և որտեղ է անցնում իր արձակուրդը

Սիրուշոն օգոստոսի մեկից արձակուրդային հանգստի է մեկնել։ Նա տեղեկացրել է, որ ամեն տարվա նման, այս տարի ևս, անկախ առկա հանգամանքներից, նա իր բալիկների հետ դարձյալ մեկնել է Արցախ։

Երգչուհին խոստովանել է, որ այս անգամ հայտնի պատճառների բերումով բոլորովին այլ ու բավականին դժվար է լինել Արցախում։

Երգչուհին լուսակնարներ է տեղադրել՝ կարդրերի միջոցով պատմելով, թե ինչպես է անցնում իրենց արձակուրդային առօրյան ու հանգիստը։

Ըստ հրապարակված կադրերի՝ հասկանալի է դառնում, որ ճանաչողական էքսկուրսը Սիրուշոն մտերիմների և երեխաների հետ սկսել է Աստղաշենից, որտեղ նրանք բավականին հետաքրքիր բացահայտումներ են արել։

Սիրուշոն եղել է Պատարայում, հիացել տեղի բնաշխարհով, տեսել ժայռեր, սարեր, որոնցից քարե կախարդական աստղեր են ասես թափվելիս եղել։

 

 

Երգչուհին պատմել է, որ տեղում խաղացել է, ննջել, մի քիչ քնել, ուրախացել ու տխրել տեղացիների հետ՝ բացահայտելով մինչ այս իրեն անծանոթ իրողություններ, վայրեր ու տեսարաններ։

Понравилась статья? Поделиться с друзьями: