Սիրուշոն որդու հետ «կռիվ-կռիվ» է խաղում․ երգչուհին երեխաների հետ վայելում է ամեն վայրկյանը․ տեսանյութ

Հրաշալի երգչուհի է և աշխատանքում հաջողակ կին, բոլորին հայտնի Սիրուշոն նախ և առաջ հրաշալի մայրիկ է, ով լավագույնս է դրսևորում իրեն նաև բիզնես ոլորտում։

Նրանից օրինակ են վերցնում և նրանով հիանում։ Աշխատանքային ակտիվ գործունեության մեջ գտնվող մշտազբաղ երգչուհին հրաշալի մայր է և զբաղվածության հետ մեկտեղ մշտապես ժամանակ է գտնում երեխաների, ընտանիքի համար։

Սիրուշոն 3 երեխաների մայրիկ է, որոնց հետ սիրում է ժամանակ անցկացնել։ Երգչուհի մայրիկը մշտապես վայելում է երեխաների հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը։ Նրա շփումները որդիների հետ բոլորովին այլ են և անչափ նուրբ ու յուրահատուկ է դստեր հետ շփվելիս։

Օրերս երգչուհին մի հոլովակ է ներկայացրել հետևորդներին, որտեղ որդու հետ խաղում է և «կռվում»։ Նրանք ասես քույր և եղբայր լինեն։

Հոլովակից կարելի է ենթադրել, որ երգչուհու երեխաները մայրիկի հետ ընկերական հարաբերություններ ունեն և բավականին ջերմ են շփումներում։ Մայր և որդու մասնակցությամբ ուշագրավ հոլովակը դիտեք ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: