Սիրուշոն յուրահատուկ կերպով հայտնեց իր երրորդ երեխայի սեռը․ ուշագրավ կադրեր

Սիրուշոն օրեր առաջ հայտնեց իր երրորդ հղիության լուրը, ինչն անչափ ուրախացրեց երկրպագուներին։ Երգչուհու սոցհարթակները լի են շնորհավորանքներով, երջանկության զգացողություն արտահայտող էմոջիներով և մաղթանքներով։

Սիրուշոն նման արձագանքից իրեն զգացել է ինչպես ընտանիքում։ Նրան հաճելիորեն զարմացրել էր անծանոթ մարդկանցից այդքան ջերմություն ստանալը։

Դեռ երեկ երգչուհին խոստացել էր, որ այսօր երեկոյան անպայման կհայտնի երրորդ երեխայի սեռը, քանի որ նամակներն ու խնդրանքները չափ ու սահման չունեն։ Եվ բացի այդ համացանցային տարբեր հարթակներում օգտատերերը փորձում էին կռահել ապագա երեխայի սեռը։

Եվ ահա րոպեներ առաջ Սիրուշոն անչափ հետաքրքիր դրվագներ հանրայնացրեց, որտեղ իրեն հատուկ ոճով հայտնեց երեխայի սեռը։ Սիրուշոն երրորդ անգամ մայր կդառնա և այս անգամ նա դուստր կունենա։

Նրա առաջնեկը Ռոբերտն է, երկրորդ որդին  Միքայելն է, իսկ ահա երրորդը՝ դուստրը, կիմանանք մոտ ապագայում։ Շնորհավորում ենք երգչուհուն և բարի ու առողջ  ծնունդ մաղթում փոքրիկին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!