Սիրուշոյի որդին՝ Միքայելը․լուսանկարներ

Հայտնի և սիրված երգչուհի Սիրուշոն, ում հանդիսատեսը սիրում և սպասում է ոչ միայն Հայաստանում, այլև ՝ Սփյուռքում,շատ հաճախ է հրապարակում իր լուսանկարները և փոքրիկ տեսանյութեր այս կամ այն շրջագայությունից, հին և նոր երգերի ձայնագրման փորձերից։

Երգչուհու արվեստի սիրահարները միշտ հետևում են նրա ֆեյսբուքյան, ինստագրամյան և յութուբյան էջերին՝ բաց չթողնելու համար նրա նոր ստեղծագործությունները։

Երգչուհու հետևորդներին հետաքրքրում է ոչ միայն նրա ստեղծագործական , այլև ՝անձնական կյանքը։

Շատերն ուզում են տեսնել նաև երգչուհու որդիների լուսանկարները , սակայն Սիրուշոն ոչ հաճախ է հրապարակում դրանք։

Երեկ երգչուհու որդու՝ Միքայելի ծննդյան օրն էր։ Այսօր Երգչուհին հրապարակել է նաև իր և փոքրիկ Միքայելի գեղեցիկ լուսանկարը՝ կից գրելով, որ փոքրիկը շնորհակալություն է հայտնում երեկվա բոլոր բարի խոսքերի և շնորհավորանքների համար։

Բազում  հետևորդներ հավանել են լուսանկարը՝ մաղթելով , որ Միքայելը առողջ մեծանա ,անհոգ մանկություն ունենա։

Երեկ լուսանկար էր հրապարակել նաև երգչուհու ամուսինը՝ Լևոն Քոչարյանը։ Լուսանկարին կից Լևոնը գրել է ․<<Շնորհավոր ծնունդդ, տղա՛ս >>։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!