Հարսանեկան հավաքածուն հարգանքի տուրք է լեգենդար բանաստեղծ, կոմպոզիտոր Սայաթ-Նովային, ով իր մուսային «գօզալ» էր անվանում։
Այս հավաքածուի միջոցով Սիրուշոն և իր թիմը հույս ունեն փոփոխություններ կատարել հայ հարսնացուների կերպարում։ «PreGomesh» թիմը ստեղծել է արծաթե իրեր, որոնք հատուկ պատրաստված են հարսնացուների համար:
«Արքայական նախնիներից մինչև նոր սերունդ Նրանք բերում ենք Ձեզ ստեղծագործություններ, որոնք ձեզ կստիպեն զգալ իսկական հայ Թագուհիներ» — հենց այսպես է ներկայացրել երգչուհին իր աշխատանքը:
Ձէնըդ քաղցըր ունիս` լա՛մզով կու խօսիս,
Նա՛ պահէ քիզ, ումնոր ծառայ իս, գօ՛զալ….