Սիրուն Մինասի որդին դարձել է մեկ տարեկան․ ինչպե՞ս են ծնողները կազմակերպել տոնական օրը

Պլաստիկ վիրաբուժության ոլորտում բավականին ձեռքբերումների հասած Սիրուն Մինասը իր ուժերը փորձել է  նաև բեմում։

Հանրությունը հիշում է նրան Womens Club հումորային հաղորդումից, որտեղից էլ Սիրուն Մինասը ձեռք բերեց այսչափ հայտնիություն։ Հումորային հաղորդմանը Սիրուն Մինասը ստանձնել էր հաղորդավարի դերը։ Նա նաև հաջողված Stand-up ձևաչափ էր անցկացնում։

Այդ ժամանակահատվածից էլ գեղեցկուհին ձեռք բերեց երկրպագուների մեծ բանակ։ Սիրուն Մինասն աչքի էր ըկել նաև իր հայերեն գեղեցիկ խոսքի շնորհիվ։ Նրա արտաքին տվյալները և հայերեն գեղեցիկ խոսքը կարծես հակապատկերներ լինեին։ Սիրուն Մինասն ամուսնացած է 2018 թվականից։

Նա ունի մեկ որդի, ով երեկ դարձավ մեկ տարեկան։ Պլաստիկ վիրաբույժը և ամուսինը՝ Ռաֆայելը, որդու համար գեղեցիկ խնջույք են կազմակերպել։ Ծննդյան տոնի հետ են նշել նաև երեխայի ատամհատիկը։

Փոքրիկ Վարդանի քաղցր սեղանը զարդարելու համար Սիրուն Մինասն ընտրել է կապույտ երանգը։ Փոքրիկ հրաշքի տորթը նույնպես այդ երանգների մեջ  է եղել և զարդարված մեղուներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: