Սիրուն Մինասը հրապարակել է քառասուն օրական դստեր լուսանկարները

Սիրուն Մինասը հանրության կողմից սիրվել է։ Չնայած այն բանին, որ Սիրունն այլևս դերասանական, հաղորդավարական գործունեությամբ չի զբաղվում, այնուամենայնիվ, շարունակում է հանրության շրջանում հետաքրքրութուն առաջացնել։ Նա համացանցային հարթակում մեծ լսարան ունի, որտեղ կիսվում է տարաբնույթ տեղեկատվությամբ։

Սիրունը  հանրայնացնում է լուսանկարներ ընտանիքի հետ, ինչպես նաև ցույց տալիս, թե ինչպես է անցնում առօրյան և աշխատանքային գործունեությունը։

Սիրուն Մինասը մասնագիտությամբ պլաստիկ  վիրաբույժ է և ինչպես ինքն է մի քանի անգամ նշել՝  զբաղվում է մարդկանց գեղեցկացնելու գործով և սիրում  է այդ գործը։


Սիրունն անսահման սիրում է իր աշխատանքը։ Քառասուն օր առաջ նա լույս աշխարհ բերեց դստերը։ Դուստրը նրա երկրորդ երեխան է։ Առաջնեկը տղա է, ով երկու տարին դեռ չի բոլորել։

Սիրուն Մինասն այսօր դստեր քառասուն օրվա առիթով ընտանիքով այցելել է եկեղցի և այնտեղ արված կադրերով կիսվել հետևորդների հետ, որոնք ներկայացնում ենք նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: