Հայտնի գեղեցկուհի և պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը, որ նախապես ակնարկել էր երկրորդ բալիկին սպասելու մասին, այսօր տեղեկացրել է, որ երկրորդ անգամ է մայրիկ դարձել։ Նրա երկրորդ բալիկը դստրիկ է։
Այս մասին իմանում ենք Մինասի տեղադրած կադրից։ Իր սովորության համաձայն՝ երկրորդ բալիկի դեպքում ևս Մինասն առավոտյան տեղադրել է հիվանդանոցային թերթիկը, որի վրա կան նախնական տվյալները նորածին բալիկի և նրա մայրիկի մասին։
Ըստ այդմ, պարզ է դառնում, որ Մինասի դստրիկը ծնվել է կեսգիշերից հետո՝ հոկտեմբերի հինգին։ Բալիկի քաշը երեք ու կես կիլոգրամ է եղել ծնվելու պահին, իսկ հասակը 52 սանտիմետր։
Տեղադրելով երկրորդ բալիկի մասին նախնական տվյալները՝ Սիրուն Մինասը մեջբերել է Հակոբոսի իմաստություններից մեկը՝ գրելով հետևյալը․
«Ես եմ՝ ամեն բարի և կատարյալ նվեր եմ վերևից, Իջնելով Լույսերի Հորից, Ով չի փոխվում, ինչպես փոխվում են ստվերները: Հակոբոս 1:17»։