Սիլվա Հակոբյանը վերջին շրջանում բավականաչափ ակտիվ է։ Նա ոչ միայն ակտիվորեն վարում է համացանցային իր հարթակները, նաև բեղուն աշխատանքային գործունեություն է ծավալում։
Ամիսներ առաջ նա հյուրախաղերով մեկնել էր Ռուսաստան և ռուսաստանյան մի շարք քաղաքներում համերգային ծրագրերով ներկայացել հայկական համայնքներում։ Այժմ էլ երգչուհին նոր ստեղծագործությամբ է հանդես եկել։
Սիլվան այս անգամ զուգերգով է ներկայացել։ Նա կատարում է ղազախ երգիչ Ջիգեր Աուփբաևի հետ։ Ստեղծագործությունը կոչվում է «Սիրում եմ քեզ»։ Այն երկլեզու է՝ հայերեն և ղազախերեն։
Երգի խոսքերը հեղինակել են Մանե Հակոբյանը և Քուրալբեկ Թուլեևը, երաժշտությունը պատկանում է Լուկփան Ժոլդասովին։ «Միշտ երազել եմ, որ ինձ սիրես, որ ինձ ասես՝ սիրում եմ քեզ ու քո սիրով իմ սրտին փարվես, սիրահարվես․․․ Սիրում եմ քեզ․․․»,- հնչում են երգի բառերում։
Ստեղծագործությունը մեղմ, ռոմանտիկ, ականջին հաճելի մեղեդի է։ Տեսահոլովակը դիտեք վարը ներկայացված տեսանյութում։