«Սիրե՛ք միմյանց, գնահատե՛ք միմյանց, կարողացեք ներել ու միմյանց ընդունել․․․»․ Մհեր Արմենիային այցելել է կինը․ նա ջերմ լուսանկար է հրապարակել

Մհեր  Արմենիան արդեն յոթ օր է հացադուլի մեջ է և չի պատրաստվում այն դադարեցնել։

Երբեմնի երգչին և այսօրվա քաղաքական գործչին գործընկերրներից շատերն են համոզել, խնդրել, որ դադարեցնի վնասել առողջությունը։ Սակայն Մհերը անդրդվելի է։ Այսօր նա համացանցում ցույց է տվել, որ նրան այցելել է նաև կինը։

Մհերը կնոջ հետ համատեղ սիրաշատ լուսանկար է հանրայնացել և կից ընտանիքի մասին  գրառում կատարել։ Նա մասնավորապես գրել է․ «Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից:

Տղամարդու և կնոջ ամուսնությունը հիմնական մասն է Նրա հավիտենական ծրագրի։ Ամուր ընտանիքները ջանք են պահանջում: Ձեր ընտանիքը կօրհնվի, եթե դուք անեք այն ամրացնելու ձեր մասը: Երջանկությունը կերտվում է նախ և առաջ մանրուքներից։

Սիրե՛ք միմյանց, գնահատե՛ք միմյանց, կարողացեք ներել ու միմյանց ընդունել ոչ միայն ուրախության, այլ նաև տխրության մեջ: Այդժամ սերն ու երջանկությունը կդառնան Ձեր մշտական ուղեկիցները ողջ կյանքի ընթացքում»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!