Ժամանակին մեծ սիրով ընդունվեց և բավականին սիրվեց ռոմանտիկ ու գեղեցիկ մի երգ, որը վերնագրված էր «Սեր ու կարոտ» ձևակերպմամբ։ Ստեղծագործությունը հնչում էր Արմինկայի և Արազ Դարեի դուետային կատարմամբ։ Երգի խոսքերի հեղինակը Հախվերդյան Անիտան է, իսկ երաժշտությունը հեղինակել է Արա Թորոսյանը։
Սիրահարների տոնին ընդառաջ Սիլվա Հակոբյանն ու Արամեն հանդես են եկել այդ ստեղծագործության նորովի ներկայացմամբ։ Երգը դարձյալ սիրով է ընդունվել։ Բազմաթիվ օգտատերեր թողել են ջերմ ու դրական արձագանքներ։
Ստեղծագործության երաժշտության հեղինակը, շնորհակալություն հայտնելով Սիլվային և Արամեին նման գեղեցիկ կերպով հին երգը նորովի ներկայացնելու համար, գրել է հետևյալը․ «Շնորհակալություն իմ սիրելի գործընկերներին իմ և Անիտայի տարիներ առաջ գրված այս երգի ևս մեկ գեղեցիկ կատարման համար: Շոյված եմ»:
Սիլվա Հակոբյանի և Արամեի կատարմամբ հնչող հին ու սիրված ստեղծագործության նորովի ներկայացումը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։