Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը երկրպագուների մեծ բանակ ունի։ Երգչուհին վայելում է իր հանդիսատեսի անսահման մեծ սերը։
Իսկ այդ սերն ու հարգանքը նա ձեռք է բերել իր դրական տեսակի շնորհիվ, իր պարզությամբ ու անկեղծությամբ։ Այս շրջանում երգչուհին աշխատանքային բուռն ընթացքում է և դրան չի խանգարում նաև այն հանգամանքը, որ Սիլվան ամիսներ առաջ է մայրացել։
Նա արդեն երկու երեխաների մայրիկ է։ Երգչուհին մարզային շրջագայություններ մեջ է։ Նա այցելում է մարզեր, հանդիպում երկրպագուների հետ և համերգային ծրագրերով հանդես գալիս։ Օրերս նա եղել է Վանաձորում, որտեղ հանդիպումը հրաշալի է անցել։ Լոռվա մարզի երկրպագուները սիրելի երգչուհուն անչափ մեծ ջերմությամբ են ընդունել։
Սիլվան համերգից մի փոքրիկ հատված է հանրայնցրել, որտեղ կատարում իր արխիվային երգերից մեկը՝ «Գիշեր է․․․»։ Հիշեցնենք, որ հենց այդ երգով էլ երգչուհին մուտք գործեց երգարվեստ։
Երգը Սիլվան յուրօրինակ մոտեցմամբ է կատարել և արժանացել հանդիսատեսի անչափ մեծ ջերմությանը։ Այն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։