Սիլվա Հակոբյանն այն եզակի երգչուհիներից է , ով հավատարիմ մնաց երգի այն ոճին, որը որդեգրել էր ստեղծագործական ուղու հենց մեկնարկին:
Նրա երգերն էլ իր պես անկեղծ են, դրանք ասես հենց միայն իր համար գրված լինեն: Սիլվա Հակոբյանը տարիներ առաջ ամենամեծ ձեռքբերումն իր ընտանիքն էր համարում, քանի որ հրաշալի ծնողներ ու տաղանդաշատ քույր ու եղբայր ունի:
Մանե Հակոբյանն էլ բազում հիթային երգերի հեղինակ է : Այսօր Սիլվայի կյանքում շատ բան է փոխվել. ավելի շատ պատճառներ ունի հպարտանալու. իր կյանքում թանկ մարդիկ ավելացել են:
Սիլվա Հակոբյանն ուղիղ 10 ամիս առաջ այս օրը մի հրաշք կապուտաչյա հրեշտակ լույս աշխարհ բերեց, անունը Միլա կնքեցին:
Միլայից հետո Սիլվայի կյանքում գույներն ավելացան, գրեթե ամեն օր Սիլվա Հակոբյանը հրապարակում է իր դստեր լուսանկարները, որոնք սեր են ճառագում, մաքրություն ու բարություն:
Այսօր Միլան տոնական տեսք ուներ, կապույտ, շատ նուրբ զգեստ էր կրում՝ իր աչքերի պես կապույտ, կոշիկները սպիտակ էին, իսկ ինքն ինչպես միշտ ժպտում է :
Անհոգ մանկություն փոքրիկին: