Սիլվա Հակոբյանի ընտանիքը 4 տարեկան է․ երգչուհին ամուսնու հետ հարսանեկան լուսանկարներ է հրապարակել

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը համացանցային տիրույթում բավական ակտիվ գործունեություն ունի։

Նա կատարում է տարաբնույթ հանրայնացումներ, որոնց կից կատարված գրառումների միջոցով իր հետևորդներին ներգրավում է շփման մեջ և այդպիսով մշտական կապ պաշտպանում երկրպագուների հետ։

Սիլվան համացանցում հաճախ է ներկայանում դստեր՝ Միլայի հետ։ Նա բազմիցս է նշել, որ  դուստրը կարծես իր ընկերուհին լինի։

Մայր և դուստր նկարահանում են բազմապիսի զվարճալի տեսանյութեր, որոնցով սիրով կիսվում են հանրության հետ։

Վերջերս երգչուհին համերգային ծրագրով շրջագայում էր Ռուսաստանում և տեղի հայերի հետ բազմաթիվ համերգային հանդիպումներ է ունեցել։

Ռուսաստանյան համերգների ընթացքում երգչուհին ուղիղ եթերով հաճախ պատմում էր համերգների ընթացքի մասին։

Նա նաև նշել էր, որ աշխատանքը համատեղել է հանգստի հետ։ Նա Ռուսաստանում գտնվել է ընտանիքի հետ և հիանալի ժամանակ է հասցրել անցկացնել նաև նրանց հետ։

Այս անգամ Սիլվան համացանցային իր տիրույթում հանրայնացրել է նոր, գեղեցիկ լուսանկարներ, որտեղ ներկայացել է ամուսնու հետ։ Լուսանկարահանումը արվել է զույգի չորրորդ  տարելիցի առիթով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!