Սիլվա Հակոբյանի ընտանեկան ժամանցն ու զվարճանքները

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը հանրության առջև բաց է։ Նա համացանցային տիրույթում բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում և ցույց տալիս հետևորդներին ինչպես աշխատանքային կյանքը, այնպես էլ ընտանեկան ժամանցը և հանգիստը։

Վերջին շրջանում երգչուհին է՛լ ավելի է մեծացրել իր ակտիվությունը։ Գաղտնիք չէ, որ երգչուհին տաղանդավոր ընտանիքում է ծնվել։ Սիլվայի քույրը՝ Մանե Հակոբյանը երգերի խոսքեր է հեղինակում, իսկ եղբայրը գործիքավորող է։

Դե իսկ հայրն էլ զբաղվում է դստեր՝ Սիվայի պրոդյուսերական աշխատանքներով։ Եվ ահա տաղանդավոր ընտանիքը օրերս ընտանեկան խնջույք է ունեցել։ Բանն այն է, որ նրանք տոնել են Մանե Հակոբյանի որդու տարեդարձը։

Տղան դարձավ տասը տարեկան։ Օրվա ուշագրավ և կարևոր կադրերով, դրվագներով Սիլվա Հակոբյանը կիսվել է համացանցային իր հարթակում և կիսվել հետևորդների հետ իր բարձր տրամադրությամբ և ընտանեկան ջերմ ու բարի մթնոլորտով։

Վարը կցված տեսանյութում կարող եք դիտել նրանց ժամանցից դրվագներ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!