Սիլվա Հակոբյանի երգը նվիրված նորահարսիկներին

Երգը նորահարսիկների համար է ու փորձված է ստանալ այդ օրվա էմոցիաների տեղատարափը։ Սպիտակ շորով է Սիլվան ու նրա հետ կան վեց պարուհիներ կրկին սպիտակ շորերով։ Հոլովակի ընթացքում նախապատրաստական  իրավիճակն է, երբ հագուստն է ընտրվում, մազերն է հարդարվում։

Ամբողջ ընթացքում Սիլվայի կողքին իրեն օգնողներն են, ովքեր պատրաստում են նորահարսիկին։ Հետո բուն արարողակարգն է, որտեղ «հարսի պարն է»։ Երգի տեքստը՝ Մանե Հակոբյանինն է, երաժշտությունը ևս։ Ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանն է, ստիլիստը Արմեն Գալյանը, մազերը՝ Մելինե Գորզմանյանը, մեյք ափ՝ Կրիստինա։

Համարյա յոթ միլիոն դիտելիություն ունի հոլովակը, ու մինչև հիմա առիթներին հարսանյաց Սիլվան երգում է այն՝ պատվերով, որովհետև արտահայտում է երգը նորահարսիկների տրամադրոթյունը, մտորումները և այլն։ Նորահարսերին սովորաբար երգով են քողը հագցնում կնքամայրերը և այս երգը շատերը հենց այդ ժամանակ էլ օգտագործում են, կոլորիտային դարձնելով առիթը։

Ս․Հ․ի կատարումները ունկնդիրներին միշտ լիցքեր են փոխանցում պոզիտիվ ու գեղեցիկ։

Понравилась статья? Поделиться с друзьями: