Սիլվա Հակոբյանը իր սոցհարթակում գրեթե ամեն օր ներկայացնում է դստեր՝ փոքրիկ Միլայի ամենօրյա արկածները։ Միլան հասցրել է սիրվել երգչուհու երկրպագուների կողմից։
Եթե մեկ օր Սիլվան ցույց չտա դստերը, հետևորդները սկսում են հանդիմանել նրան։ Իսկ Միլային կարծես թե անչափ դուր է գալիս լինել ուշադրության կենտրոնում և տեսախցիկից բնավ չի խուսափում։
Երջանիկ մայրիկը փոքրիկի համար կազմակերպում է պրոֆեսիոնալ ֆոտոշարքեր, որոնք էլ սիրով հանձնում է երկրպագուների գնահատանքին։
Վերջերս էլ Միլայի կնքման արարողություն են կազմակերպել։ Սիլվայի դստեր կնքահայրը Ռուսաստանում հայտնի վարսահարդար Գեորգի Կոտն է, ով Սիլվայի ընտանիքի ընկերն է։
Իսկ այսօր Սիլվան մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ դուստրը իր թոթով, քաղցր լեզվով պատմում է, թե որքան քաղցած է և սպասում է, թե երբ կբերեն պիցցան։
Տեսանյութին կից Սիլվան գրել է․ «Բազմաթիվ հետևորդներիս խնդրանքով»։ Տեսանյութը դիտեք վարը։