Սիլվա Հակոբյանի դուստրը ինսթագրամի էջ ունի

Սիլվա Հակոբյանի դստրիկը,փամփլիկ,կապույտաչյա աղջնակը այնքան անուշ ժպիտ ունի,որ բոլորին հիացնում է։ Սիլվան ի տարբերություն շատ հայտնիների, չի թաքցնում իր բալիկին ու պաբերաբար նրա հետ լուսանկարներ է հրապարակում, ինչպես նաև հոլովակներ։

Փոքրիկ Միլան կարծես արդեն հասկանում է,որ ուշադրության կենտրոնում է,ու իրեն անկաշկանդ է զգում։ Նա մարդամոտ ու շփվող երեխա է։ Այնքան շատ մարդ է հետաքրքրված Միլայով,որ մայրիկը որոշել է նրա համար առանձին էջ բացել, որտեղ կլինեն Միլայի հետ համովիկ հոլովակներ։

Մայր ու դուստր հաճախ միասին նկարահանում են տիկ-տոկեր,որոնք մեծ ճանաչում են ունենում։ Սիլվա Հակոբյանին մայրությունը չխանգարեց երաժշտական ուղին շարունակելու համար։

Նա շատ արագ վերադարձավ համերգների ու հետաքրքիրը այն է,որ Միլային էլ տանում էր իր հետ,դեռ նորածին ժամանակվանից։

Սիլվան խոստովանել է,որ նախընտրել է երեխան կողքը լինի քան թողնի նրան ու գնա օրերով,իսկ մյուս տարբերակը,որով պետք է մնալ տանը,թողնել կարիերան,իր համար ևս ընդունելի չի եղել։ Արտիստական կյանքին սովոր փոքրիկ Միլան շատ է սիրվել մայրիկի հանդիսատեսի կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!