Սիլվա Հակոբյանի դուստրը՝ Միլան, նկարահանվել է միջազգային ամսագրում

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանն այս պահին գտնվում է Ռուսաստանում։ Նա համերգային ծրագրերով այցելելու է Ռուսաստանի տարբեր քաղաքներ։ Նա պարբերաբար տեսանյութեր և  լուսանակրներ է հանրայնացնում և ներկայացնում հատվածներ։

Երգչուհին մեկնել է ընտանիքի հետ։ Սիլվան իր սոցհարթակներում մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ ցույց է տվել միջազգային ամսագրում դստեր՝ Միլայի մասնակցությունը։

Տեսանյութին կից երգչուհին գրել է․ «Առաջին միջազգային անդրադարձը աղջկաս՝ Միլային, «Академия Моды Kids» ամսագրի կողմից ! Շնորհակալ եմ»։ Միլան նկարահանվել է ամսագրի համար և նրա մայրիկի հետ լուսանկարը հայտնվել է ամսագրի կազմի վրա։

Սիլվա Հակոբյանը Ռուսաստանյան այցի շրջանակներում ֆեյսբուքյան իր օգտահաշվի «պատմություններ»  բաժնում ցույց է տալիս, թե ինչպես են անցկացնում ընտանիքով ազատ ժամանակը։

Բոլոր զբոսանքներին, այցերին Միլան իրենց  հետ է, փոքրիկն ակտիվ է և չի  հոգնում այդքան ակտիվ հանգստից։ Ստորև ներկայացված տեսանյութում կարող եք դիտել այն ամսագիրը, որտեղ մասնակցություն է ունեցել Միլան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!