Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը, որ բոլորովին վերջերս Ռուսաստանում էր գտնվում, այժմ հայրենիքում է։ Մարտիության կիրակին Սիլվան ընտանիքի հետ է անցկացրել։ Նա ամուսնու ու դստրիկի հետ այցելել է Նորավшնք։
Հենց այստեղից էլ նա փոքրիկ տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով բոլոր տիկնանց ու աղջիկներին՝ գարնանային հայտնի տոնի առիթով։ Երգչուհին նրանց բոլորին առաջնային բարեմաղթաներ է հղել։
Հետո Սիլվայի պատմությունների բաժնում երևում է, թե ինչպես է նրա ամուսինը թաթիկներից բռնած պտտեցնում իրենց փոքրիկ դստրիկին՝ Միլային։ Բնության գրկում վանքի մոտակայքում զբոսնելուց հետո ընտանիքը հանգստի համար նստել է մի տեղ։
Սիլվան ցուցադրել է, թե ինչպես են հայր ու աղջիկ ալկոգելով ախտահանում իրենց ձեռքերը։ Միլայն ձեռքերն ախտահանելուց հետո ավարտական հոգոց է հանում՝ լիաթոք ժպտալով, ինչն էլ առաջ է բերում հայրիկի ծիծաղը։
Երգչուհին նաև լուսանկարներ է հրապարակել ընտանեկան հանգստից, որոնք ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։