Սիլվա Հակոբյանը հրապարակել է դստեր ոճային լուսանկարները

Նրբադեմ երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր ընտանիքի հետ օրն անցկացրել է Կարբիի ձորում՝ ավանդական խորովածով ու մաքուր օդի սուրճը վայելելով։

Ողջ օրվա ընթացքում նա հրապարակել է հրաշք դստեր՝ Միլայի լուսանկարները՝ ուրախացնելով իր հետևորդներին, որոնք շատ են սիրում բալիկի պայծառ ժպիտը։

Փոքրիկ Միլան այնքան կերպար է հասցրել օրվա մեջ փոխել, այնքան նոր ու հետաքրքիր բաներ տեսել․ մի խոսքով, հագեցած օր է ունեցել։

Լուսանկարներից մեկում նա ջինսե զգեստ է կրում՝ համադրված մոխրագույն շապիկի հետ։

«Պաշտոնական» ոճը Միլան փոխարինում է վառ դեղին շապիկով և փափուկ տաբատով։

Նա այդ կերպարում նախ վայելում է արևը՝ իր մանկասայլակում նստած, ապա ջերմ շփվում շունիկների հետ, և, իհարկե, խաղում հայրիկի հետ։

Օրվա երրորդ կերպարը Միլան ընտրում է կատվի տեսքով շապիկ՝ համադրելով այն ջինսե վերնաշապիկի հետ և փափուկ տաբատ։

Նա ծաղիկներն է վայելում՝ ուրախացնելով ծնողներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!