Սիլվա Հակոբյանը, ով արդեն մեկ չքնաղ դստրիկի մայրիկ է, առաջիկայում պատրաստվում է նորից մայրիկ դառնալ։ Նա այդ մասին իմացել է, երբ մեկնել էր Քաջարան, որպեսզի մասնակցեր Հայոց Բանակի տոնական օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
Երբ որ Սիլվան իմացել է իր համար ուրախալի այդ նորության մասին, որոշել է այդ լուրն ամուսնուն ինքնատիպ կերպով հայտնել՝ անակնկալ անելով նրան։ Նա օրվա վերջում փոքրիկ տուփ է նվիրել նրան՝ նկարահանելով այդ պահը։
Հուզիչ է անչափ ամուսնու արձագանքը, ով զարմացած տուփը վերցնելուց ու այն բացելուց հետո է միայն հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Նա անչափ ուրախանում է և գրկում կնոջը։
Տեսանյութը Սիլվան հենց այսօր է որոշել տեղադրել իր հարթակում՝ կապելով օրվա սիմվոլիկայի հետ։ Սիլվայի՝ սիրելի ամուսնուն մատուցած անակնկալի պահը ներկայացնող պահը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։