Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը հաճախ է հանրայնացնում դստեր՝ փոքրիկ Միլայի մասնակցությամբ լուսանկարներ և տեսանյութեր։
Միլան աշխույժ և անչափ հետաքրքիր փոքրիկ է և հասցրել է սիրվել հանրության կողմից։ Երգչուհու դստերն անչափ շատ են սիրում Սիլվայի երկրպագուները։
Եվ մշտապես փոքրիկի մասնակցությամբ հրապարակումները ողողում են գեղեցիկ գրառումներով և լցնում ջերմությամբ։
Շաբաթներ առաջ Սիլվան հատնել էր դստեր մկրտության մասին և հետևորդներին ներկայացրել որոշ լուսանկարներ։ Նա պատմել էր անգամ կնքահոր ընտրության մասին։
Երեխայի կնքահայրը նրանց ընտանիքի լավագույն ընկեր և բարեկամ հայտնի վարսահարդար Գեորգի Կոտն է, ով մշտապես ցանկացել է լինել Սիլվայի երեխաների հոգևոր հայրը և երբ պահը եկել է, նա սիրով համաձայանել է ստանձնել այդ դերը։
Երգչուհին Միլայի մկրտման արարողությունից գեղեցիկ տեսանյութ է հանրայնացրել, որն ասես օրվա խորհուրդը պարունակող փոքրիկ ֆիլմ լինի։ Տեսանյութում երևում է մկրտման արարողության հետաքրքիր դրվագները։ Տեսանյութը դիտեք ստորև։