Սիլվա Հակոբյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը լիովին համապատասխանում է ներկայիս արտակարգ իրավիճակի տրամաբանությանն ու տրամադրություններին: Այն հավաքվել է հեռավար սկզբունքով, ինչպես հիմա ընդունված է:
Տեսահոլովակը յուրօրինակ է այն հանգամանքով, որ այն հավաքված է տարբեր օգտատերերի ուղարկած փոքրիկ հոլովակների մոնտաժի հիման վրա:
Երգը պարի, պարով տրամադրությունը բարձրացնելու մասին է, իսկ հոլովակներում բոլորը տարբեր պարային համարներ են կատարում, որոնցից մի փոքրիկ հատված էլ տեղե է գտել երգչուհու տեսահոլովակում:
Հատկանշական է, որ այստեղ պարային համարներով հանդես են գալիս հիմնականում փոքրիկները: Նրանցից շատերը գեղեցիկ ու զվարճալի տեսարանների առիթ են դարձել և ավելի գեղեցկացրել տեսահոլովակի պատկերային համակարգը:
Երգի երաժշտության և բառերի հեղինակը երգչուհու քույն է՝ Մանե Հակոբյանը, իսկ տեսահոլովակը մոնտաժել և հավաքել է Հակոբ Հակոբյանը: Տեսահոլովակում երգչուհին հանդես է գալիս դստեր հետ: Կից ձեր դատին ենք ներկայացնում համատեղ ուժերով հավաքած տեսահոլովակը: