Սիլվա Հակոբյանը դստեր հետ անչափ գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել․ նրանք կրում են հայկական պատկերով միանման հագուստ

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը դստեր հետ անչափ գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ մայր և դուստր կրում են գրեթե միանման հագուստ։ Նրանց հագուստները հայկական պատկերներ են պարունակում։ Մոր և դստեր շապիկներին պատկերված է նուռ։

Երգչուհին լուսանկարներին գրառում է կցել և շնորհավորական ուղերծով հանդես եկել՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։ Նա մասնավորապես գրել է․ «Սիրելի մայրեր,քույրեր,կանայք,աղջիկներ։

Շնորհավոր ձեր տոնը։ Միշտ լինեք գնահատված ու սիրված ու ձեր սրտում թող միշտ գարուն լինի»։ Սիլվա Հակոբյանը սոցհարթակում հաճախ է հանդես գալիս դստեր հետ լուսանկարներով և Միլայի մասնակցությամբ տեսանյութերով։

Այս պահին երգչուհին համերգային շրջագայյության է և դստեր ու ամուսնու հետ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Սիլվան օրերս ներկայացրել Միլայի գեղեցիկ ֆոտոշարքը։ Երգչուհու երկրպագուները բարձր են գնահատում Սիլվայի սերտ շփումը երկրպագուների հետ և կապի պահպանումը։

Միլան վերջերս նկարահանվել էր միջազգային ամսագրերից մեկում և նրա գեղեցիկ լուսանկարը հայտնվել էր ամսագրի շապիկին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!