Սիդնեյում կա մի հայ ընտանիք, ով պիցցայի բիզնեսով է զբաղվում։ Տերը՝ ժիրայի Արիսյանը ասում է մտածեցինք ինչ անենք, որ օգնենք։ Սկզբում ասեցինք գումար ուղարկենք, հետո ասեցինք ավելի լավ է էդ գումարով պիցցայի անհրաժեշտ հումք առնենք, պատրաստենք ու գումարը քառապատկենք։
Սակայն կար վախ, քանզի քովիդի պատճառով սրճարանառեստորանային բիզնեսը չէր աշխատում։ Բայց եղավ հրաշք, երբ հայերը Սիդնեյի իմացան, որ նման բան կա, սկսեցին գալ ու գնել պիցցա մեծ քանակությամբ։ Ժիրայրը ասում է, եթե օրինակ պետք է հիսուն դոլլար տային պիցցային, տալիս էին հարյուր։
Հիմա արդեն տաս հազար հավաքել ենք ու էլի ենք հավաքելու։ Լուսի Արիսյանը, ով Ժիրայրի կինն է և մասնակից է ու ինքն է հենց խմորը պատրաստում պիցցայի, այնուհետև երեխաները սկսում են համեմել։
Ընտանեկան բիզնեսի շնորհիվ, որոշ գումար գնաց ու դեռ կգնա Արցախին։ Սա հրաշալի պրակտիկա է։