Վերջին պատերազմային արհավիրքը հայտնի ու սիրելի դարձրեց բազմաթիվ անհայտ անուններ։ Նրանցից է Մնացական Ավետիսյանը, ով վերածվել է արցախյան վերջին պատերազմի հերոսության ու ազնիվ պայքարի խորհրդանիշներից մեկին։
Հայտնի դարձած հրետանավորը պատերազմի մեկնարկի ժամանակ ամենից կարևոր կետերից մեկում է գտնվել ու կարողացել է հաջողությամբ ղեկավարել իր հրամանատարության ներքո գտնվող զինվորներին։
Նա անասելի ցավով է ընդունել իր մտերիմ ու սիրելի ընկերների կորուստները։ Մնացականը հետպատերազմյան շրջանում տուն վերադառնալիս առաջին այցելությունը հենց ընկերներին է արել՝ քայլերն ուղղելով Եռաբլուր։
Մնացականին պատերազմի օրերին պայքարելու մղում էր տալիս նաև սիրելի, ով սրտատրոփ սպասում էր նրան Երևանում։ Այսօր ահա նրանք ամուսնանում են։ Հասանելի են գեղեցիկ զույգի ամուսնության արարողության առաջին կադրերը։
Հատկանշական է, որ Մնացականի հարսանեկան արարողությանը մասնակցում են նաև Մնացականի մարտընկերները, ովքեր, անցնելով հայտնի արհավիրքի միջով, շարունակում են ապրել ու արարել, իսկ անմահացածները բոլորիս սրտերում ու մտքերում են։