Սեր ողջ կյանքի համար՝ նրանք ամուսնացած են եղել 71 տարի եւ մահացել են նույն օրը

Այդպես լինում է ոչ միայն կինոյում:

Մեր ժամանակներում հարաբերությունները հաճախ սկսվում եւ ավարտվում են գլխապտույտ արագությամբ: Թվում է, թե «սերը ողջ կյանքի համար» գրողների և կինոդերասանների հորինվածն է, որն իրականության հետ ոչ մի կապ չունի։

Սակայն ամուսինն ու կինը, ովքեր ամուսնացած էին 71 տարի եւ մահացան մեկ օրում, ապացուցեցին, որ հավերժական սերը գոյություն ունի: Հերբերտ Դելեյգլը (94 տարեկան) եւ Մերիլին Ֆրենսիս Դելեյգլը (88 տարեկան) մահացել են հուլիսի 12-ին ընդամենը 12 ժամ տարբերությամբ:

Զույգը ծանոթացել է 72 տարի առաջ։

«Ֆրենսիսն աշխատել է ուեյնսբորոյում White Way Cafe անվանումով սրճարանում, — պատմել է Հերբերտ Դելեյգլը։ — «Ես տեսել եմ, թե ինչպես է նա գալիս այստեղ և շարունակում էի նայել, մինչև վերջապես համարձակություն ձեռք բերեցի նրան ժամադրության հրավիրելու»:

Նրանք գնացին կինո, իսկ մեկ տարի անց Հերբերտը խնդրեց նրան դառնալ իր կինը։

Մերիլին Դելեյգլը վեց տարի անցկացրել է Գերմանիայում իր ամուսնու հետ, ով ծառայել է բանակում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Հերբերտ Դելեյգլը նաեւ ծառայել է Կորեայում եւ Վիետնամում եւ 22 տարի ծառայելուց հետո ազատվել է բանակից:

Զույգն ունի 6 երեխա, 16 թոռ, 25 ծոռ:

Նրանք մահացան նույն օրը: Մասնագետներն ասում են, որ սիրելիի մահից անմիջապես հետո մահն այնքան էլ հազվադեպ չէ, եւ ամբողջ խնդիրն այսպես կոչված «կոտրված սրտի» համախտանիշն է:

«Կոտրված սրտի համախտանիշը միանգամայն իրական երևույթ է։ Դա այն է, երբ ինչ-որ մեկը գտնում է ինչ-որ ցնցող նորություն է, եւ տեղի է ունենում սթրեսի հորմոնների զանգվածային արտանետում: Նրանք արյան մեջ են հայտնվում եւ զանգվածաբար հարձակվում են սրտի վրա», — բացատրում է հոգեբույժ Մեթյու Լորբերը։

Ուժեղ հուզական շոկը կարող է առաջացնել սրտի կտրուկ թուլացում, ինչը հանգեցնում է սրտի կաթվածի:

 

Շատ էժան ավիատոմսեր կգտնեք Բիլետիկ․ամ կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями: