Սերուցքային կրեմով մեղրով բիսկվիթ պատրաստելը դյուրին է, արագ, իսկ արդյունքը շատ համեղ է։ Անպայման փորձե՛ք, և այն բոլորին դուր կգա։
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
3 խոշոր հավկիթ,
100գ․ շաքարավազ,
100գ․ մեղր,
1թ/գ սոդա,
100գ․ ալյուր։
Մեղրահյութի համար անհրաժեշտ է մեղրը լուծել 100 մ/լ տաք ջրում, սառեցնել։
Կրեմի համար հարկավոր է 300 մ/լ սառեցված 33-35 տոկոսայնությամբ սերուցքը հարել 300 գ․ եռացրած խտացածի հետ՝ մինչև խտանալը։
Հարել հավկիթները և շաքարավազը։
Կաթսայում լցնել մեղրն ու սոդան և մարմանդ կրակի վրա 2-3 րոպե անդադար խառնել՝ այնքան, մինչև սաթի երանգ ստացվի։
Տաք մեղրն ավելացնել շաքարավազով հարած տարային՝ անդադար խառնելով։
Խառնուդրին հավելել մաղած ալյուրը։ Ստացված զանգվածը լցնել սեղանին, աստիճանաբար ալյուր հավելել և հունցել։
Արդյունքում կստացվի թեթև խմոր, որը շատ նման կլինի բիսկվիթին։
Խմորը լցնել եփվելու համար նախատեսված տարայի մեջ և եփել 40 րոպե 160 աստիճան ջերմաստիճանի ներքո։
Պատրաստի լինելը կարող եք ստուգել սովորական ատամմաքրիչով։
Սառեցված բիսկվիթը 3 շերտի բաժանել։ Դրանցից յուրաքանչյուրը թրջել մեղրահյութով և կրեմ քսել։
Վերին շերտին կրեմ քսել և բիսկվիթի փշուրներ հավելել։