«Սերը փոխադարձ է»․ Էռնա Էլիզբարյանը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են իրեն դիմավորում եթերից առաջ

Հանրահայտ ու հմայիչ հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը տարիներ շարունակ եթերում ներկայացնում է ամենօրյա լրատվությունը՝ դառնալով սիրելի և հարազատ հեռուստադիտողին։ Էռնան իր մասին առանձնապես չի պատմում։

Եթե պատմում է, ապա՝ շատ հազվադեպ։ Հայտնի է միայն, որ հաղորդավարուհին դեռևս ամուսնացած չի և չունի իր ընտանիքը։

Այսօր հաղորդավարուհին մի կարճ տեսանյութ է տեղադրել՝ ցուցադրելով, թե ինչպես են իրեն ամեն առավոտյան եթերի դուրս գալուց առաջ հաճելի զգացողություններ պարգևում իր գործընկերները։

Նա տեսանյութում կարդում է, որ իր համար նախատեսված էկրանի վրա մեծ տառերով գրված է․ «Էռնա, դու այսօր հրաշք ես»։ Հաղորդավարուհին նկարահանել է այդ դրվագը։

Էռնա Էլիզբարյանի պատրաստած և իր հարթակում տեղադրած տեսանյութը կարող եք դիտել ստորև։ Տեսանյութին կից հաղորդավարուհին գրել է հետևյալը․


«Ինչպես են իմ գործընկերները դիմավորում տաղավարում՝ ուղիղ եթերից առաջ, սերը փոխադարձ է»,- հավելել է Էռնա Յուզբաշյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!