«Սերը ոչ տեսան, ոչ հասկացան, ոչ էլ սիրեցին․․․սերը քաղաքից գնաց․․․»․ ահա թե ում է նվիրել իր գրած հուզիչ բանաստեղծությունը Նազենի Հովհաննիսյանը

Նազենի Հովհաննիսյանն իր օգտահաշիվների պատին հաճախ հանձնում է մտորումները և իրեն սիրող անձանց պատմում, թե ինչպիսին է աշխարհն իր աչքերով։ Նազենին բազմաթիվ աղջիկների համար օրինակ է։

Հաղորդավարուհին, դերասանուհին երբեմն նաև խորհուրդներ  է տալիս, թե ինչպես համեղ պատրաստել և ներկայացնում է իր իսկ բաղադրատոմսերը։ Բայց այս անգամ Նազենին կիսվել է հուզիչ մտքերով; Նա բանաստեղծություն է գրել և այն նվիրել իր ընկերոջը՝ երգիչ Հայկոյին։

Նազենին գրել է․ «Իսկ Սերը քաղաքից գնաց. ուղղակի՝ հոգնեց ու մի օր գնաց… հեռու որ չգտնեն ոչ չլսի կանչը՝ չխղճա էլի չը… ուղղակի չը… որովհետև Սերը ոչ տեսան, ոչ հասկացան, ոչ էլ Սիրեցին:

Մահվանը կուռք դարձրած՝ վանեցին Սերը, որ Կյանքն էր ինքնին: Վանեցին մարեցին թաղեցին անջատեցին հանգցրին ու հանգան…

Երբեմնի սիրո քաղաքից Սերը հոգնեց- գնաց… գտնելու իրեն սիրո նոր քաղաք ու սիրող մի երգիչ: Ես կապրեմ էնքան, որ Սերը հետ գա ու էլ չգնա: Հետ արի… սիրո երգիչ Հայկոյին 2021.նոյ.07»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!